Փաշինյանին դժվարին աշխատանք է սպասվում, և մենք պետք է օգնենք նրան. Ռուբեն Վարդանյան

Փաշինյանին դժվարին աշխատանք է սպասվում, և մենք պետք է օգնենք նրան: Այս մասին գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում ասել է հայազգի գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանը․ «Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև: Երկիրը բարեփոխումների և արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Փաշինյանին դժվարին աշխատանք է սպասվում, և մենք պետք է օգնենք նրան, որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի ողջ հայ ազգի համար»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ մարդիկ Փաշինյանին վստահության մեծ մանդատ են տվել։ Վարդանըանը հույս է հայտնել, որ Նիկոլ փաշինյանը կկարողանա արդարացնել սպասելիքները:
«Փաշինյանը երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ուղիով տանելու փորձ չունի, բայց եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ և ազատ մտածող մարդկանց համախմբող մեկը՝ կկարողանա հաջողության հասնել», - նշել է նա։




Comments