top of page

Փաշինյանը Ռահմոնի հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ-ին վերաբերող հարցեր

Sep 16, 2021
1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տաջիկստան այցի շրջանակում առաձնազրույց է անցկացրել նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին և ՀԱՊԿ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցեր։ Հանդիպումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները համատեղ լուսանկարահանվել են։ ՀՀ վարչապետը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Նույն օրը նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի և Էմոմալի Ռահմոնի հանդիպում։ Սեպտեմբերի 17-ին վարչապետը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության համատեղ նիստին։

 
 
 

Comments


bottom of page