top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանը պետք է տա հրաժարական, և լինեն արտահերթ ընտրություններ. Աբովյան


Անդրադառնալով խորհրդարանական արտահերթ ընտրությունների թեմային՝ Արման Աբովյանն ասել է. «Հայրենիքի փրկության շարժումը հավաքվել է մի գաղափարի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, դրանից հետո պետք է լինեն ընտրություններ: Յուրաքանչյուր ուժ իրավունք ունի արտահայտել իր կարծիքը, հայրենիքի փրկության շարժման հիմնական գործառույթն այն էր, որ իշխանությունը՝ չուզենալով, ատամները կրճտացնելով, ի վերջո, ուզում եմ հավատալ, որ եկել է այն մտքին, որ առանց արտահերթ ընտրությունների վիճակը գնալով ծանրանալու է»: Հարցին՝ այսինքն՝ համաձա՞յն եք Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների, ասաց. «Սրանից ավել ոչ մի բան չեմ ավելացնում: Նիկոլ Փաշինյանը պետք է տա հրաժարական, և լինեն արտահերթ ընտրություններ: Մնացածը հընթացս հասկանալի կլինի»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page