top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի ազգային տոնի առթիվ


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի Թագավորության վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Դանիայի բարեկամ ժողովրդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։

Հայաստանը կարևորում է Դանիայի հետ բարեկամական կապերի շարունակական ամրապնդումն ու զարգացումը։ Լիահույս եմ, որ կառուցողական երկխոսության միջոցով մեզ կհաջողվի ընդլայնել հայ-դանիական հարաբերությունների օրակարգը՝ բարձրացնելով մեր երկու երկրների միջև առկա համագործակցությունը որակական նոր մակարդակի։

Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն», - ասված է շնորհավորական ուղերձում։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page