Փաշինյանը Նիդեռլանդների վարչապետին տեղեկություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի մասին
Oct 13, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակելով այս օրերի շփումները եվրոպական երկրների առաջնորդների հետ, այսօր հեռախոսազրույց է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:
ՀՀ վարչապետը տեղեկություն է տրամադրել ադրբեջանա-թուրքական ագրեսիայի և Արցախում ընթացող ռազմական գործողությունների մասին:
Նա զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ս.թ. հոկտեմբերի 10-ին հայտարարված հումանիտար հրադադարի խախտման և ռազմական գործողությունների շարունակման փաստի վրա: Նիդեռլանդների վարչապետը կարևորել է կողմերի միջև հրադադարի պահպանումը և խաղաղ գործընթացի վերսկսումը: Հակամարտության կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետը վերահաստատել է ազգերի ինքնորոշման իրավունքի անխափան իրագործման հնարավորության կարևորությունը:




Comments