top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Փաշինյանը իրականության հետ աղերս չունեցող պատասխաններ է տալիս. Գեղամ Մանուկյան


«Արտահերթ նիստի դեպքում քննարկում է տեղի ունենում՝ կա զեկուցող, հաշվետու անձ՝ տվյալ դեպքում Փաշինյանը, կան ելույթներ ու հարցեր, իսկ հարցուպատասխանը սահմանափակվում է շատ կարճ հարցով, արձագանքով, պատասխանով ու փաշինյանական արձագանքով, իսկ վերջին ամիսների փորձը ցույց է տալիս, որ Փաշինյանը իրականության հետ աղերս չունեցող պատասխաններ է տալիս, եւ պարբերաբար առիթ պետք է ունենաս մի հինգ րոպե հետո ձայնագրությամբ ցույց տալ, որ նա ստում է»,- այս մասին խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Լրագրողը նաեւ հարց էր ուղղել, թե ինչու է ընդդիմությունը սահմանային մարտերի ու լարվաճ իրավիճակի պայմաններում իշխանափոխության կոչ անում՝ իշխանությանը նման իրավիճակում սատարելու փոխարեն՝ օրինակ բերելով 2016թ. Ապրիլյան պատերազմի ժամանակ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ այդ օրվա իշխանություններին սատարելը:

«Չգիտեմ ինչու՝ հենց 2016թ-ը հիշեցիք, ու Լեւոն Տեր-Պետրոսյանին, օրինակ, կհիշե՞ք 2020թ. սեպտեմբերի 27-ին Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կեցվածքը՝ չկար մի կուսակցություն, որը, չնայած իր ծայրահեղ քննադատական վերաբերմունքին, չհայտարարեր քաղաքական տարաձայնությունները մի կողմ դնելու եւ հայոց պետականության, զինված ուժերի կողքին կանգնելու մասին: Ի՞նչ եղավ արդյունքը՝ հոկտեմբերի 8-ին Փաշինյանն ու նրա ընտանիքը, պետական ամբողջ ապարատը Հայաստանում պետական դավաճան էին ման գալիս, ձեր գործընկերների խմբագրություններ առավոտից գիշեր ոստիկաններ էին մտնում: Ինչ վերաբերում է այս երկու-երեք օրերին, ապա սա 44-օրյա պատերազմի շարունակությունն է, եւ, ինչպես Փաշինյանն է ասում, աներկբա է, որ այս իշխանությունները 44-օրյա պատերազմում վարած դավաճանական ու պարտվողական նույն քաղաքականությունը վարում են նաեւ հիմա, ինչի վկայությունն էր երեկ ԱԺ-ում իշխող խմբակցության մեծ մասի կողմից ՀՀ արտաքին քաղաքականության համար սպառնալիք ներկայացնող ելույթները»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page