top of page

Փաշինյանը Արագածոտնի նոր փոխմարզպետ է նշանակել

Jan 18, 2022
1 min read


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Տիգրան Եղիազարյանն ազատվել է Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Էդգար Փարվանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ օրերս Արգածոտնի մարզպետի պաշտոնից ազատվել էր Ռազմիկ Պետրոսյանը, այդ պաշտոնում նշանակվել էր ԱԺ ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը:

 
 
 

Comments


bottom of page