Փաշինյան Նիկոլը այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է. Արփինե Հովհաննիսյան

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրմ է. «Ոստիկանության գործողությունները անիրավաչափ են ու անթույլատրելի:
Փաշինյան Նիկոլը այնքան կարմիր գիծ է տրորել, որ հաշիվը կորցնել կարելի է: Սկսեց սև ժապավեններով, կանանց հեռախոսահամար հրապարակելով, իսկ ավարտում է իրավապաշտպաններին, պատգամավորներին ու իր գործընկեր կանանց գետնին քարշ տալով ու վնասելով: Սա սրբություն չունեցողի դիմագիծ է, որ սեփական իշխանությունը պահելու համար ամեն ինչ կանի: Ամեն ինչ: Ոստիկանների ահռելի քանակը վախի չափն է: Տեսնես կողքը կանայք կան գոնե, ում հարգում է: Ու իրենք հրճվու՞մ են այս արարքներից:
Գիտեք, դժբախտություն է ու ճակատագիր անել այն ամենը ինչ քննադատել ես, դեռ մի բան էլ ավելին: Ով ժողովրդի անունից խոսի Փաշինյանը այսուհետ ուրիշ բաներից պիտի խոսի: Տգետ թիմակիցներիդ էլ ասա Ծառուկյանին խոնարհվել/ կքանստելով, ու 10/20 ժպտալով բարևելուց մեծ -մեծ թող խոսեին: Որ անցյալ չունեք գիտենք, բայց հիշողություն ու արժանապատվություն էլ չունե՞ք: Հատուցման ժամը մոտ է: Հայաստանում ապրող ՀՀ քաղաքացու կողմից ու դիմաց: Հ.Գ. ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, դուք ասելիք չունե՞ք»:




Comments