Փակ կլինեն Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի ուղղությունները
Jul 15, 2020
1 min read

Հարգելի համաքաղաքացիներ, Մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող տրանսպորտային թունելի լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 18-ին և 19-ին` ժամը 08:30-20:00-ն ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Սարալանջի փողոցից դեպի Մյասնիկյան պողոտա, իսկ հուլիսի 25-ին և 26-ին՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց ուղղություններով: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:




Comments