top of page

Ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն

May 1, 2021
1 min read

5-րդ զորամիավորման զորավարժարաններից մեկում ապրիլի 29-ին անցկացվել է ցուցադրական վաշտային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Մարտական իրադրությանն առավել մոտեցված պայմաններում խաղարկվել են պաշտպանական և հարձակողական գործողություններ, կասեցվել է պայմանական հակառակորդի հետագա առաջխաղացումը, վերականգնվել են սահմանային բնագծերը: Զորավարժության ընթացքում կիրառվել են մարտավարական հնարքներ, մշակվել հակառակորդի նախահարձակ գործողությունների կանխման և հակազդման գործողություններ:

 
 
 

Comments


bottom of page