Ցուցադրական մարտավարական զորավարժություն
Nov 11, 2019
1 min read

Նոյեմբերի 8-ին 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի հրետանային դիվիզիոնի ներգրավմամբ անցկացրել է մարտական հրաձգությամբ ցուցադրական մարտավարական զորավարժություն։ Մարտական պատրաստականության վիճակի ստուգման նպատակով անցկացված զորավարժության շրջանակում դիվիզիոնը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել կենտրոնացման շրջանը, պաշտպանական մարտ վարել համազորային ստորաբաժանումների հետ:




Comments