top of page

Ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին. Արցախի ԱԻՊԾ

Mar 19, 2022
1 min read

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության կանխատեսումների` ցուրտ ու ձնառատ եղանակը կպահպանվի նաև առաջիկա օրերին։Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

Տեղումներ են սպասվում առավելապես ձյան տեսքով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Բարձր լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, քամու ուժգնացում, ցածր հորիզոնական տեսանելիություն։

ԱԻՊԾ-ն հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին ցուցաբերել զգոնություն և հետևել անվտանգության կանոններին։

 
 
 

Comments


bottom of page