top of page

«Ցավում եմ, բայց երկրի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ». Փաշինյան

Jun 8, 2020
1 min read

Պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ԳՇ՝ արդեն նախկին պետ Արտակ Դավթյանին վերաբերող հարցին, ասաց.

«Ճգնաժամը շատ դեպքերում իրար է խառնում մարդկային, ընկերական, պաշտոնական հարաբերություններ: Ես նախ ուզում եմ երջանկություն մաղթել բոլոր նորապսակներին, նաև՝ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի որդուն: Բայց գալիս է մի գիծ, որ արտակարգ դրության և երկրի ղեկավարի շուրթերից հնչած կարգադրությունները պետք է դառնան համընդհանուր բոլորի համար:

Ես ցավում եմ, բայց երկրի շահը պահանջում էր կայացնել այսպիսի որոշումներ: Առավել ևս պետական կառավարման բոլոր մարմինները պետք է սեփական օրինակով ի ցույց դնեն ծայրաստիճան ու անվերապահ կարգապահություն, որպեսզի մենք կարողնանք սեփական օրինակով քաջալերեն մեր հայրենակիցներին և օր առաջ հաղթահարել այս ճգնաժամը: Ես չեմ կարծում, որ հայ ժողովրդին ծառայություններ մատուցելու նրանց պոտեցիալը սպառված է, ուստի հնարավոր եմ համարում հետագայում այդ ներուժի ծառայեցումը ի շահ հայ ժողովրդի»:


 
 
 

Comments


bottom of page