top of page

Տրանսֆերտների մաքուր հոսքը Հայաստան ռեկորդային էր․ ԿԲ

  • Anews
  • Jan 31, 2023
  • 1 min read

Տրանսֆերտների մաքուր հոսքը Հայաստան ռեկորդային է եղել եւ կազմել է 2,5 մլրդ դոլար։ Այս մասին հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա պարզաբանեց, որ առաջին տեղը զբաղեցնում են Ռուսաստանից տրանսֆերտները՝ 70 տոկոս, երկրորդը՝ ԱՄՆ-ից եւ այլն։ Գալստյանը կրկնեց, որ ընդհանուր վարկային պորտֆելը կազմում է 15,5 տոկոս։ «Իրավաբանական անձանց արժութային վարկերն աճել են 3,6 տոկոսով, դրամով` 21,6 տոկոսով։ Իրավաբանական անձանց արժութային վարկերի ընդհանուր աճը կազմել է 10.1 տոկոս: Ֆիզիկական անձանց արժութային վարկերը չեն աճել, դրամով՝ մոտ 20 տոկոս։ Աճը ֆիքսվել է ռեզիդենտների հաշվին»,- հավելեց ԿԲ նախագահը

 
 
 

Comments


bottom of page