top of page

Տրանսպորտից օգտվելիս դիմակ չկրելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն՝ սկսած 100,000 դրամից

May 14, 2020
1 min read

Հասարակական տրանսպորտից օգտվելիս քաղաքացիները պետք է դիմակ կրեն, հակառակ դեպքում կտուգանվեն՝ սկսած 100,000 դրամից, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

Նա հայտնել է նաև, որ գերծանրաբեռնված տրանսպորտի շահագործումը չի թույլատվելու։ Ավինյանը նշել է, որ հանրային տրանսպորտը բացվում է որոշակի պայմաններով, դրանց չպահպանումը հետևանքներ է առաջացնելու շահագործողների համար։

«Պարտադիր պայմաններ են դրված ախտահանման հետ կապված: Տեսչական մարմինները պետք է հետևեն այդ կանոնների պահպանմանը», - ասել է նա:

Ավինյանը նշել է, որ մարդիկ կարող են օգտվել տանը պատրաստված ինքնաշեն դիմակներից, անգամ՝ շարֆերից:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հանրային տրանսպորտը կշահագործվի մայիսի 18-ից, իսկ դիմակների կրումը ՀՀ-ում պարտադիր կդառնա մայիսի 25-ից։

 
 
 

Comments


bottom of page