top of page

Տոկաևն ընդունել է Ղազախստանի ՊՆ ղեկավարի հրաժարականը զորամասերից մեկում միջադեպից հետո

Aug 31, 2021
1 min read

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւն ընդունել է ՊՆ ղեկավար Նուռլան Երմեկբաեւի հրաժարականը զորամասերից մեկի պահեստում միջադեպից հետո։ Այս մասին հայտարարել է նախագահի խոսնակ Բերիք Ուալին։

«Նախագահն ընդունել է Նուռլան Երմեկբաեւի հրաժարականի դիմումը»,-գրել է Ուալին Ֆեյսբուքի իր էջում։

Զորամասի պահեստում, որը տեղակայված է Բայզակի շրջանում, օգոստոսի 26-ին հրդեհ է բռնկվել։ Տարհանվածները վերադարձել են իրենց տներ։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետեւանքով 15 մարդ է զոհվել, 98 մարդ վիրավոր է։ Օգոստոսի 29-ին երկրում համազգային սգո օր է հայտարարվել։

 
 
 

Comments


bottom of page