Տոկաևը հարցազրույցում կպատմի Ղազախստանում անկարգությունների պատճառների մասին
Jan 29, 2022
1 min read

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը կխոսի հունվարյան անկարգությունների պատճառների եւ հետեւանքների մասին հարցազրույցում, որը կցուցադրվի շաբաթ օրը հանրապետական Khabar հեռուստաալիքով։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Բերիկ Ուալին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր ժամը 20:00-ին «Խաբար» եւ «Խաբար-24» հեռուստաալիքները բացառիկ հարցազրույց կցուցադրեն պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Նախագահը կպատասխանի հանրության հարցերին հունվարյան ողբերգական իրադարձությունների պատճառների եւ հետեւանքների, հետագա քաղաքական եւ սոցիալական բարեփոխումների եւ Ղազախստանի արտաքին քաղաքական առանցքային գործընկերների հետ հարաբերությունների վերաբերյալ»,- գրել է Ուալին Facebook-ում։




Comments