top of page

ՏՄՊՊՀ-ն ներկայացրել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Mar 12, 2021
1 min read

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակել է ցորենի և ալյուրի շրջանառության ոլորտում իրականացված ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրության շրջանակում մասնավորապես որոշվել է նշված ոլորտում ապրանքային շուկաների աշխարհագրական և ապրանքատեսակային սահմանները, սուբյեկտների կազմը, կենտրոնացվածության աստիճանը, վերլուծվել են գոյություն ունեցող հնարավոր մրցակցային խնդիրները, ոլորտը կարգավորող իրավական դաշտը, ներկայացվել համաշխարհային տնտեսության զարգացման տարբեր սցենարների պարագայում ցորենի միջազգային գների կանխատեսումները և այլն:

Ուսումնասիրությունն իրականացվել է ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի հետ համատեղ:

Ուսումնասիրության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում:

 
 
 

Comments


bottom of page