top of page

ՏԿԵ նախարարությունում քննարկվել են հանքարդյունաբերության ոլորտին վերաբերող հարցեր

Jan 13, 2020
1 min read

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի մոտ այսօր տեղի է ունեցել հանքարդյունաբերության ոլորտի օրենսդրական բարեփոխումներին նվիրված քննարկում, որին մասնակցել են Աժ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը, ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Վարազդատ Կարապետյանը, Աժ պատգամավոր Մերի Գալստյանը, շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են ՀՀ ընդերքի օրենսդրության զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես, անդրադարձել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում նորմատիվ-իրավական դաշտի կարգավորումներին: Զրուցակիցները կարևորել են ոլորտում առկա օրենսդրական բացերի վերհանման և դրանց լուծման նպատակով նման ձևաչափով շարունակական քննարկումների անցկացումը, ինչպես նաև տնտեսական, սոցիալական, բնապահպանական ազդեցությունների և իրավաչափության գնահատման նպատակով ոլորտային մասնագետների ներգրավումը:

 
 
 

Comments


bottom of page