Տիմոշենկոյի վիճակը գնահատվում է ծանր
Aug 23, 2020
1 min read

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր և «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոյի կորոնավիրուսով վարակվելու փաստը հաստատել է նաև քաղաքական գործչի մամուլի քարտուղար Մարինա Սորոկան։
Նա իր ֆեսբուքյան էջում գրել է․
«Այո, ցավոք, դա ճիշտ է։ Թեստը ցույց է տվել, որ Յուլյա Վլադիմիրովնան COVID-19 ունի»
Տիմոշենկոյի վիճակը գնահատվում է ծանր։ Նա ջերմում է, ջերմությունը բարձրանում է մինչև 39 աստիճան։ Տիմոշենկոն պայքարում է։





Comments