top of page

Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանին

Sep 16, 2019
1 min read


Սեպտեմբերի 16-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Տիգրան Ավինյանը նշեց, որ Միացյալ Թագավորությունը հանդիսանում է Հայաստանի վստահելի գործընկերը: Նա ընդգծեց, որ Ջուդիթ Ֆարնուորթն իր դիվանագիտական առաքելության ընթացքում հայ-բրիտանական հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում զգալի ներդրում է ունեցել: Փոխվարչապետը հաջողություն մաղթեց դեսպանին հետագա գործունեության մեջ:

Ջուդիթ Ֆարնուորթը շնորհակալություն հայտնեց փոխվարչապետին՝ հաստատված բեղմնավոր փոխգործակցության համար և համոզմունք հայտնեց, որ փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև էլ ավելի կզարգանա:

 
 
 

Comments


bottom of page