top of page

Տիգրան Ավինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության պատվիրակությանը

Jun 7, 2019
1 min read


Հունիսի 6-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության Հարավ-Արևելյան Եվրոպայի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածաշրջանային տնօրեն Արգենտինա Սաբադոշի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է ՄՄԿ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ միգրացիոն քաղաքականության և օրենսդրության մշակման, միգրացիոն ոլորտում ՀՀ կարողությունների ամրապնդման հարցերում։ Տիգրան Ավինյանը նշել է, որ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել հետագայում ՄՄԿ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը ՀՀ կառավարության գերակայություններին համահունչ դարձնելու ուղղությամբ:

Տիկին Սաբադոշը ներկայացրել է ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները և բարձր է գնահատել Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Նա հայտնել է, որ ՄՄԿ-ն պատրաստակամ է օժանդակել կամավոր վերադարձի ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄՄԿ-ի միջև համագործակցության տարբեր ասպեկտները: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում Մերձավոր Արևելքից միգրացիոն հոսքերի հետ կապված հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է ՄՄԿ երևանյան գրասենյակի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ քայլերի իրականացումը:

Անդրադարձ է եղել նաև առողջապահական գործոնով պայմանավորված միգրացիոն խնդիրներին:


 
 
 

Comments


bottom of page