top of page

Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին

Aug 15, 2019
1 min read

Օգոստոսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին:

Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձ են կատարել ՄԱԿ-ի կենտրոնակայանում հուլիսին կայացած Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նստաշրջանին Հայաստանի մասնակցությանը:   

Քննարկվել են կայուն զարգացման նպատակների ազգայնացման գործընթացի համակարգմանը վերաբերող հարցեր: Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ կառավարությունը հանձնառու է կայուն զարգացման նպատակների իրականացմանը՝ այս համատեքստում անդրադարձ  կատարելով Հայաստանի երկարաժամկետ զարգացման ու վերափոխման ռազմավարությանը և վերջինիս մեջ կայուն զարգացման նպատակների ունեցած դերին:

Փոխվարչապետը նշել է, որ Հայաստանը դիտարկում է 2020թ. կայանալիք ՄԱԿ-ի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումի շրջանակներում կայուն զարգացման նպատակների իրագործման վերաբերյալ Կամավոր ազգային զեկույց ներկայացնելու հնարավորությունը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-ՄԱԿ համագործակցության շրջանակի փաստաթղթի մշակման գործընթացի մանրամասները և այս առումով կարևորել կառավարության ու մշտական համակարգողի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունը:

 
 
 

Comments


bottom of page