Տիգրան Ավինյանը դիմավորել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին
May 12, 2021
1 min read

Մայիսի 12-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը դիմավորել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Տիգրան Ավինյանի հետ միասին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև ջրել «Հիշատակի պուրակում» նախկինում իր տնկած եղևնին:




Comments