top of page

Տեսչական մարմինը մանրամասներ է հայտնում անկած բեզոարյան այծի դեպքից

Jun 23, 2022
1 min read


Հունիսի 22-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժին ահազանգ է ստացվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի «Խաչաձոր» տեղամասում հայտնաբերված բեզոարյան այծի արգասիքների մասին։ Տեսուչներն անմիջապես մեկնելով դեպքի վայր հայտնաբերել են անհայտ պայմաններում անկած մոտ 2 տարեկան արու այծի արգասիքներ՝ գլուխ, կաշի և ոտքեր։ Տեսչական մարմնից հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստված նյութերն ուղարկվել է ՀՀ ոստիկանություն։

 
 
 

Comments


bottom of page