Տեսանյութում մեր 3 տարվա աշխատանքի համառոտ հաշվետվությունն է. Հայկ Մարության
Dec 30, 2021
1 min read

Երեւանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է երեւանցիներին Ամանորի կապակցությամբ եւ տեսանյութ է հրապարակել իր եռամյա գործունեության մասին: «Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, Շնորհավորում եմ գալիք Նոր տարին, մաղթում եմ խաղաղություն, հաղթանակներ և բարեկեցություն։ Տեսանյութում մեր 3 տարվա աշխատանքի համառոտ հաշվետվությունն է»,-գրել է նա:




Comments