Տեսական և գործնական պարապմունքներ նորակոչիկների հետ
Nov 7, 2021
1 min read

Զինված ուժերում շարունակվում է ձմեռային զորակոչի շրջանակում զորակոչված զինծառայողների պատրաստման գործընթացը: 2-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում նորակոչիկների հետ անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ: Զինծառայողները ծանոթացել են համազորային կանոնադրություններին, շարային և ֆիզիկական պատրաստության նորմացույցներին:




Comments