top of page

Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են․ վարչապետի խոսնակի գնահատականը

Jun 14, 2020
1 min read

Տեղի ունեցող իրադարձություններն իրավական դաշտում են: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասել էվարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը` ի պատասխան հարցադրման, թե ինչ գնահատական է տալիս վարչապետը ԲՀԿ ղեկավարի շուրջ գործընթացներին:

Ինչ վերաբերում է դրսում` Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց կատարվածին, ապա ըստ Մանե Գևորգյանի՝ անհասկանալի է, երբ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության պատգամավորները արտակարգ դրության պայմաններում, երբ արգելված են հավաքներն ու մարդկային կուտակումները, գնում են նման քայլերի՝ վտանգելով քաղաքացիների առողջությունը, այնինչ, հենց իրենք նման պայմաններում պետք է լինեին օրինակ մյուս քաղաքացիների համար։ 

ԱԱԾ-ի այսօր տարածած հաղորդագրութան համաձայն` Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Շանգրի Լա» և «Օնիրա Քլաբ» ընկերությունների ապօրինի գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 29 միլիարդ դրամի վնաս: Մյուս հաղորդագրությամբ, ըստ ԱԱԾ-ի, բացահայտվել են ԲՀԿ անդամների կողմից ընտրողներին կաշառելու հարյուրավոր դեպքեր 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 
 
 

Comments


bottom of page