Տեղի ունեցավ բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ․ Արայիկ Հարությունյան
Apr 17, 2020
1 min read

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր տեղի ունեցավ բուհերի ռեկտորների խորհրդի առցանց նիստ, որին մասնակցություն ունեցա։ Նիստի ընթացքում քննարկվեցին բուհերում առցանց դասավանդման գործընթացի, ամփոփիչ ատեստավորման և քննաշրջանի առցանց կազմակերպման, բուհերի ֆինանսական վիճակի, վարձավճարների և այլ հարցեր։ Ռեկտորները նշեցին, որ դասապրոցեսը առցանց կազմակերպելու խնդիրները հիմնականում լուծված են, իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ ամփոփիչ ատեստավորման գործընթացն առցանց կազմակերպելու համար։ Ես, իմ հերթին, պատրաստակամություն հայտնեցի բուհերին ընթացիկ խնդիրները լուծելու հարցում ցուցաբերել աջակցություն»։




Comments