top of page

Տեղի կունենա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթի համերգը

Oct 25, 2021
1 min read


Հոկտեմբերի 26-ին, ժամը 19։00 «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի կունենա Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթի համերգը։

Համույթի գեղարվեստական ղեկավարն է Արթուր Շահնազարյանը։ Համերգային ծրագրում հայկական ազգագրական երաժշտություն է, երգն ու պարը։

Նշենք, որ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Ակունք» ազգագրական համույթը մի քանի տասնյակ տարիներ հավուր պատշաճի Հայաստանում և աշխարհի տարբեր բեմահարթակներում ներկայացնում է հայ ազգային արվեստը: Համույթը որպես սկզբունք դավանում է հայ ազգային երաժշտական ու ծիսական, մշակութային արժեքավոր սովորույթների ու ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերնդեսերունդ։ Այսօր էլ համույթը ակտիվ գործունեություն է ծավալում և հավատարիմ է իր առաքելությանը։

 
 
 

Comments


bottom of page