top of page

Տեխասում հրաձգության հետևանքով 1 մարդ է զոհվել

Dec 13, 2021
1 min read



Առնվազն մեկ մարդ զոհվել է, եւս 14-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել ԱՄՆ Տեխաս նահանգի Բեյթաուն քաղաքում կիրակի օրը տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հարիս օկրուգի շերիֆ Էդ Գոնսալեսը։ Նախ տեղեկություն էր ստացվել ութ տուժածի մասին, ապա ուշ նրանց թիվն ավելացել է՝ հասնելով 14-ի։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Անհայտ անձը կրակ էր բացել մի քանի շաբաթ առաջ իր տանը սպանված երիտասարդի հիշատակի արարողության ժամանակ։

 
 
 

Comments


bottom of page