top of page

Տարիքը կարող է ազդել աշխատանքի որակի վրա. Գևորգ Պետրոսյան

Jun 3, 2019
1 min read

Ազգային քննարկվում է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից ներկայացված՝  Աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց պետք է ուշադրություն դարձնել գործնական հատկանիշների վրա. «Տարիքը կարող է ազդել աշխատանքի որակի վրա, վտանգ ներկայացնել հասարակության համար: Օրինակ՝ 88 տարեկանը կարող է տիրապետել վարորդական բոլոր հնարքներին, բայց չկարողանալ ժամանակին արգելակել կամ ղեկը պտտել՝ ռեակցիայի խնդիր կա: Նա օբյեկտիվորեն չի կարողանա իր պարտականությունները կատարել անվնաս»:Պատգամավորն առաջարկում է տարիքը դիտարկել խտրականություն, եթե դա չի կարող անդրադառնալ տվյալ աշխատանքի կատարման որակի վրա: «Գեղեցիկ արտաքինն էլ չի կարելի համարել խտրականություն, որովհետև, օրինակ, սպասարկման ոլորտում դա նաև գործնական հատկանիշ է՝ սպասարկում իրականացնող անձը նաև իր արտաքինով պետք է նպաստի այդ ծառայության որակի բարելավմանը»:

 
 
 

Comments


bottom of page