Տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ. ՀԷՑ
May 22, 2021
1 min read

Հայաստանի տարբեր հատվածներում էլեկտրաէներգիայի մատակարարման տատանումները կապված են ավտոմատիկայի աշխատանքի հետ։ Այս մասին ասել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը։
«Լարման անկման հետեւանքով ավտոմատիկա է աշխատում ու հոսանքը տատանվում է։ Խնդիրը բարձրավոլտ գծերում է։ Մասնագետը ինձ փոխանցեց, որ ընդամենը 5 րոպե տեւողությամբ է եղել Ավան, 3-րդ մաս, Էջմիածին եւ այլ բնակավայրերում։ Ցերեկն էլ է եղել նմանատիպ դեպք՝ 3 րոպե տեւողությամբ»,- ասել է Սարջարյանը։




Comments