top of page

«Տարահանում և տուժածներին առաջին օգնության ցուցաբերում» թեմայով վարժանքԳանձակի միջնակարգ դպրոցում

Mar 20, 2021
1 min read


Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվել է գործնական վարժանք «Տարահանում և տուժածներին առաջին օգնության ցուցաբերում» թեմայով։ Վարժանքին մասնակցել են ԱԻՆ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության և Գավառի թիվ31 ՀՓՋ ծառայողներ, ինչպես նաև վետերաններ: Համաձայն սցենարի՝ հայտարարվել է օդային տագնապ, դպրոցի անձնակազմը և աշակերտներն անմիջապես տարահանվել և պատսպարվել են դպրոցի թաքստոցում։ Հետախուզության արդյունքում հայտնաբերվել են պայմանական 2 տուժածներ: Առաջին օգնության և փրկարարական խմբի կողմից նրանց ցուցաբերվել է համապատասխան օգնություն և փրկարարների ուղեկցությամբ տարահանվել են անվտանգ տարածք։ Ըստ պլանի՝ սահմանված ժամին հայտարարվել է ուսումնավարժության ավարտ, ամփոփվել են արդյունքները։ Ուսուցչական անձնակազմին տրվել են մասնագիտական խորհուրդներ:

 
 
 

Comments


bottom of page