top of page

Տավուշի մարզպետը մասնակցել է Իջևանի ԲԿ-ի վերանորոգված մանկական բաժանմունքի բացմանը

Sep 2, 2021
1 min read

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այցելել է Իջևանի բժշկական կենտրոն, որտեղ մասնակցել է վերանորոգված մանկական բաժանմունքի բացմանը:


Իջևանի բժշկական կենտրոնում իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Ընթացքի մեջ են նաև նոր դիահերձարանի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն նոյեմբեր ամսին:


Մարզպետը ծանոթացել է արդեն կատարված և այս պահին կատարվող աշխատանքներին, տեղեկացել հետագա անելիքների մասին:

 
 
 

Comments


bottom of page