top of page

Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում ռմբաստարաններ են կառուցվել

Nov 23, 2020
1 min read

ՀՀ Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ հետևելով ավելի դիմակայուն ու անվտանգ համայնք, պաշտպանված բնակիչ ունենալու տեսլականին՝ 4 ռմբաստարան է կառուցվել Տավուշի մարզի 4 սահմանապահ գյուղերում. ապաստարանների կառուցումը կշարունակվի:

«Տավուշի մարզպետարանի և «Պահապան» հիմնադրամի համագործակցության արդյունքում ստեղծվում են անվտանգ վայրեր և թաքստոցներ, որոնք ամուր ու լիարժեք պաշտպանություն կարող են դառնալ հակառակորդի հնարավոր օդային և հրետանու հարվածներից։ Շնորհակալություն ենք հայտնում բոլորին, որոնք իրենց մասնակցությունն են ցուցաբերել այս կարևորագույն նախագծերին»,-ասված է հայտարարությունում:

 
 
 

Comments


bottom of page