Տան բակում սնդիկի նմանվող նյութ էր պահում
- Anews
- Mar 14, 2023
- 1 min read

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններն իրացրին մարտի 13-ին: Ըստ ստացված տեղեկությունների՝ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի մի բնակիչ սնդիկի նմանվող նյութ է պահում:
58-ամյա տղամարդը հրավիրվեց բաժին: Քրեական հետախույզների բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնեց, որ տան բակում պահում է սնդիկի նմանվող նյութ: Նշված վայրում կատարված խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին հողի մեջ դրված երկաթե տարա՝ լցված սնդիկի նմանվող նյութով:
Կատարվում է նախաքննություն:







Comments