top of page

«Տաղարան»-ը և «Ագապէ»-ն «Ստաբատ Մատերը» կներկայացնեն ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Apr 21, 2021
1 min read

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ապրիլի 22-ին, ժամը 19:00 ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների կներկայացվի Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը: Ստեղծագործությունը կներկայացնեն հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ՝ Սեդրակ Երկանյան) և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մարիյա Գալստյան):

Բացի այդ, համերգի ընթացքում կհնչեն Գրիգոր Նարեկացու, Կոմիտասի, Աննա Ազիզյանի, Վահրամ Սարգսյանի, Արթուր Ավանեսովի, Դեյվիդ Մքինթայրի ստեղծագործությունները:

 
 
 

Comments


bottom of page