top of page

Տաթևի վանքի մոտակայքում փրկարարները 14 բեռնատար են դուրս բերել արգելափակումից

Feb 18, 2022
1 min read

Փետրվարի 17-ին` ժամը 09:57-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տաթևի վանքի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։ ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 14 բեռնատար ավտոմեքենա:

 
 
 

Comments


bottom of page