top of page

Վրաստանում քաղաքապետերի ընտրությունների երկրորդ փուլը կընթանա 20 քաղաքներում

Oct 3, 2021
1 min read


Քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի երկրի 20 քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, վկայում են Վրաստանի ԿԸՀ տվյալները 40 տոկոս արձանագրությունների հաշվարկից հետո, հաղորդում է Sputnik Գրուզիա-ն: Ընդ որում՝ Քութաիսիում, Բաթումում, Ռուստավիում, Զուգդիդիում «Միասնական ազգային շարժում» ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության թեկնածուներն առաջ են անցել ընտրող կուսակցությունից: Այդկերպ, ԿԸՀ նախհական տվյալներով, «Վրացական երազանքին» հաջողվել է առաջին փուլում հաղթել Վրաստանի 44 քաղաքներում: Իշխող կուսակցության թեկնածուներն ամենաբարձր ցուցանիշները ցույց են տվել Սամցխե-Ջավախեթիում: Ընտրողների մասնակցությունը կազմել է 51,92 տոկոս: 2021 թվականին Վրաստանում տեղական ընտրություններն ուժգին քաղաքականացված են, իսկ դրանցում գլխավոր ինտրիգը կայանում է նրանում, թե արդյո՞ք իշխող կուսակցությունը կկարողանա հավաքել ձայների 43 տոկոսը: Իրավիճակին սրություն է հաղորդել երկրի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձը հայրենիք: Նախկին ղեկավարը, որը դատապարտվել է Վրաստանում մի շարք գործերով, բերման է ենթարկվել Թբիլիսիում: Ինքը՝ Սաակաշվիլին, իրեն համարում է քաղբանտարկյալ եւ մեծ հանրահավաք է նշանակել կիրակի, որպեսզի վերջ դնի «Վրացական երազանքի» իշխանությանը:

 
 
 

Comments


bottom of page