top of page

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 928 դեպք

Jun 30, 2020
1 min read

Վրաստանում հունիսի 30-ին հաստատվել է կորոնավիրուսի 928 դեպք, ապաքինվել է 794 մարդ, մահացել՝ 15 հիվանդ։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 2-ով, ապաքինվել է 3 պացիենտ, հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Stopcov.ge կայքին։

     Կարանտինում է գտնվում 2 809 քաղաքացի, ստացիոնար բուժում է ստանում 229 պացիենտ։ Հիշեցնենք՝ կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում արձանագրվել էր փետրվարի 26-ին։

 
 
 

Comments


bottom of page