top of page

Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 3 700 նոր դեպք

Nov 14, 2021
1 min read


Վրաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 3 700 նոր դեպք, առողջացել է 5 277 պացիենտ, կորոնավիրուսի հետեւանքով մահացել՝ 81 մարդ: Տվյալները հրապարակվել են կառավարության stopcov.ge հատուկ կայքում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը: Երկրում մեկ օրվա ընթացքում կատարվել է կորոնավիրուսի հայտնաբերման 38 817 թեստավորում: Երկրում կորոնավիրուս հայտնաբերելու ցուցանիշներն օրական կտրվածքով կազմել են 9,53 տոկոս, վերջին 14 օրում՝ 10,02 տոկոս, իսկ 7 օրում՝ 9,60 տոկոս: Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 784 091 դեպք, որոնցից ապաքինվել է 716 382, մահացել՝ 10 975 մարդ: Ընդամենը կատարվել է 2 046 362 պատվաստում, որոնցից օրական պատվաստվել է 4 946 մարդ: Կարանտինում գտնվում է 51 մարդ, հիվանդանոցներում՝ 6 838 պացիենտ, իսկ կլինիկական հյուրանոցներում՝ 1 216 մարդ:

 
 
 

Comments


bottom of page