top of page

Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 2 922 նոր դեպք

Dec 12, 2021
1 min read


Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 2 922 նոր դեպք, առողջացել է 4 999 պացիենտ, մահացել՝ 36 վարակակիր, նշված է stopcov.ge կառավարական հատուկ կայքում, հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է կորոնավիրուսի 35 841 թեստավորում: Կորոնավիրուսի օրական ցուցանիշը կազմում է 8,15 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում՝ 7,88 տոկոս, 7 օրում՝ 7,42 տոկոս: Վրաստանում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 889 286 դեպք, որոնցից ապաքինվել է 832 675 մարդ, մահացել է 12 731 պացիենտ: Այսօրվա դրությամբ ընդհանուր առմամբ արվել է կորոնավիրուսի դեմ 2 308 497 պատվաստում, ընդ որում՝ վերջին օրվա ընթացքում պատվաստվել է 6 817 մարդ: Կարանտինում գտնվում է 37 մարդ, ստացիոնարներում՝ 6 142 մարդ, կլինիկական հյուրանոցներում՝ 1193 քաղաքացի:

 
 
 

Comments


bottom of page