top of page

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1965-ով

Sep 7, 2021
1 min read

Վրաստանում վերջին օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1.965-ով: 50 մարդ մահացել է: Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համավարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 567.922 դեպք: Ընդ որում, վերջին 24 ժամվա ընթացքում 3.996 մարդ է բուժվել, իսկ համավարակի սկզբից՝ 523.669 մարդ, 7.917 մարդ մահացել է: Վերջին օրվա ընթացքում կատարվել է 25.624 թեստ, այդ թվում`18.740 հակագենի եւ 6.884 ՊՇՌ թեստ: Վարակման մակարդակը՝ օրական 7.67 տոկոս, վերջին 14 օրվա ընթացքում` 8.77 տոկոս, վերջին յոթ օրվա ընթացքում` 7.63 տոկոս: Այս պահին կատարվել է 1.340.062 պատվաստում, այդ թվում՝ 24.262-ը՝ վերջին 24 ժամվա ընթացքում: 97 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 6.766-ը՝ հիվանդանոցներում, 2.152-ը՝ կովիդ հյուրանոցներում: Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26 -ին:

 
 
 

Comments


bottom of page