top of page

Վրաստանում կորոնավիրուսով արդեն 12 մարդ է վարակվել

Mar 7, 2020
1 min read

Վրաստանում կորոնավիրուսով վարակման 12-րդ դեպքն է արձանագրվել: Այս մասին հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարության հիվանդությունների հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, հաղորդում է РИА Новости գործակալությունը:

«Նախօրեին Լուգարա լաբորատորիա է ուղարկվել 39 թեստ, որից երեքը դրական են եղել: Վարակվածների ընդհանուր թիվը 12 է»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Գամկրելիձեն:      Ըստ նրա, գրեթե բոլորն ուղիղ կամ անուղղակի կապ ունեին Իտալիայի հետ, միայն երկու հիվանդ ժամանել է Իրանից։

 
 
 

Comments


bottom of page