Վրաստանում կորոնավիրուսից 111-ամյա հիվանդ է ապաքինվել
Sep 6, 2021
1 min read

Վրաստանում կորոնավիրուսային վարակից 111-ամյա հիվանդ է ապաքինվել, նա սեպտեմբերի 6-ին կլքի Հանրապետական հիվանդանոցը, լրագրողներին հայտնել են կլինիկայի մամուլի ծառայությունից: Տարեց կինը հոսպիտալացվել էր 12 օր առաջ: Բժիշկների խոսքով՝ նա հետեւել է բժիշկների բոլոր խորհուրդներին եւ բուժման ամբողջական կուրս է անցել: Նրա 80-ամյա որդին նույնպես գտնվում է կլինիկայում: Նրա վիճակը կայուն է, եւ նա իրեն ավելի լավ է զգում:




Comments