Վրաստանում կորոնավիրուսի 12 նոր դեպք է հաստատվել
Jul 23, 2020
1 min read

Վրաստանում հուլիսի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը դարձել է 1 085։ Նախօրեին վարակակիրներն ավելացել են 12-ով, ապաքինվել է 4 մարդ՝ համաձայն Stopcov.ge-ի տվյալների։ Կարանտինում է գտնվում 5 724 քաղաքացի, մահացել է 16 հիվանդ, ստացիոնար բուժում է ստանում 247 քաղաքացի, ապաքինվել է 911 բուժառու:




Comments