top of page

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4565 նոր դեպք

Nov 13, 2021
1 min read

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4565 նոր դեպք, հաղորդում է Նովոստի Գրուզիան՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի հարցով օպերատիվ շտաբին։

Տվյալները ստացվել են ավելի քան 56 000 թեստերի անցկացման հիման վրա։ Այդպիսով, օրական դեպքերի ցուցանիշը կազմել է 8․15 տոկոս, վերջին երկու շաբաթում՝ 10,01 տոկոս, վերջին մեկ շաբաթում՝ 9,77 տոկոս։

Ընդհանուր առմամբ, Վրաստանում պանդեմիայի սկզբից գրանցվել է վարակման մինչեւ 780 391 դեպք։

Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 78 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը կազմում է 10 894։

Ապաքինվել է 2285 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը 711 105 է։

 
 
 

Comments


bottom of page