top of page

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 216 նոր դեպք

Aug 7, 2021
1 min read

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 216 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:

Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 45 351 նմուշառում։

Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 444 569 դեպք: Ապաքինվել է ևս 1 735 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 397 240:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ, ընդհանուր՝ 6 054։

Երկրում ընդհանուր պատվաստվել է 606 988 մարդ, օրական՝ 23 231:

 
 
 

Comments


bottom of page