Վրաստանում 3 ամսական երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Sep 6, 2020
1 min read
Վրաստանի Չոխատաուրիի շրջանի Կվենոբանի գյուղում կորոնավիրուս է հաստատվել 3 ամսական երեխայի մոտ, հայտնում է apsny.ge-ն: Տեղի Հանրային առողջապահության կենտրոնի տվյալներով՝ երեխայի վիճակը բավարար է:
Նրանց խոսքով ՝ նորածնի ընտանիքը կապի մեջ է եղել վարակված կնոջ հետ և գտնվել ինքնամեկուսացման մեջ:
«Նորածնի ընտանիքն արդեն իսկ ինքնամեկուսացման մեջ էր: Երեխային շուտով կտեղափոխենք կլինիկա», – ասել է կենտրոնի ղեկավար Նատո Ջիբութին:





Comments